ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ձեր լեզվով ասեմ, որ հասկանաք

Ձեր լեզվով ասեմ, որ հասկանաք
25.09.2023 | 15:17

Ա՛յ ջադուբազներ, ղուռումսաղներ, բաշիբոզուկներ ու բեդովլաթներ, մինչև ձեր ձևափոխությու՞նն էր Հայաստանը դեմոկրատական, մարդու և ազատ խոսքի իրավունքները պաշտպանող, թե՞ հիմա:

Փորձեք վերլուծել, թե կամայական ինչքան օրենքներ եք վերանայել ու խստացրել, ձևախեղել, ձևել ու կարել ձեր իշխանության հագով, կուռկուռի ձագ սարքել մամուլն ու հանրային դաշտում գործող կազմակերպությունները, որոնք ձեզ դուր չեն գալիս և ձեզ չեն գովերգում: Թե հինգ տարում քանի քաղաքացի եք անօրինական բերման ենթարկել հանրահավաքներից, երթերից ու այլ միոցառումներից ոստիկանական ծեծուջարդով, բիրտ ու կոշտ ուժ կիրառելով, նաև կանանց, երեխաներին, ծերերին ու զոհված զինվորների ծնողներին, ձերբակալելով ու կալանքի ենթարկելով:

Հիշե՛ք, թե քանի հոգու եք պատժել, գործից հեռացրել նույնիսկ ձեզ քննադատող գրառումները լայքելու համար:

Դուք, մեծ հաշվով, թքած ունեք բոլորի վրա, բառիս բուն իմաստով. Ալեն Սիմոնյանը վկա:

Իսկ դատավորներն էլ, հիշելով, որ ձեր դեմ խաղ չկա, ում ուզում եք՝ անծպտուն ու կամակատար կալանքի են ենթարկում:

Ի՞նչ դեմոկրատական...

Դեմոկրատաբա՞ր եք Նարեկ Մալյանին, մյուսներին կալանավորել: Այսպես որ շարունակեք՝ դատավորները կսկսեն վճիռները բանտախցում կարդալ:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3210

Մեկնաբանություններ